21.03.2001. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բարձրագույն ուսումնական հետ
10.10.2003. Նախագահ Քոչարյանի մամուլի ասուլիսը Լոռու մարզ կատարած
16 Հուն 2011  
16.06.2011  |  11:54   |   Համացանց

Zham.am. Հետաքրքրության մեկնարկային կետը

Երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Այս բազմաթիվ անգամ ասված և բազմակի չարչրկված գաղափարը, այնուհանդերձ ապացուցեց իր թարմությունը մեր օրերում:

Երկրորդ նախագահը իր պաշտոնաթողությունից հետո ընգծված կերպով իրեն պահում էր զուսպ և չեզոք: Պարզ ասած` լռում էր: Լռում էր այն դեպքում, երբ իրեն օբյեկտիվ կամ պատվիրված քննդատում էին: Լռում էր, երբ պատվիրած կեղտ էին տեղադրում որոշ լրատվամիջոցներով:.Սա անձնական հարթության մեջ: Ավելի մեծ մասշտաբներով փորձում էր պահել առավելագույն չեզոքություն ու որևէ կերպ չէր միջամտում երկրի ներկայիս կառավարողների գործերին: Նույնիսկ այն ժամանակ, երբ երկրում արձանագրվում էր 14 տոկոս ՀՆԱ անկում, նա չասաց` բա ուր մնաց իմ և Ա. Մարգարյանի երկնիշ աճը:

Ճիշտ էր այդ լռությունը, թե ոչ` դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ լռությունը չէր կարող անվերջ շարունակվել, որովհետև հայ իրականության մեջ լռությունը անմիջապես դիտվում է, որպես ասելիքի բացակայություն:

Վերջերս թողարկվեց երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը: Այն անմիջապես հետաքրքրություն առաջացրեց քաղաքական և հանրային այլ շրջանակներում: Ինչպես և հատուկ է պարզունակ քաղաքական դաշտերին, այն մեզ մոտ, առաջին հերթին, պարզունակ հարցադրումներ առաջացրեց` ինչ-որ բան է փոխվել, վերադառնում է քաղաքականություն և այլն;

Ակնայտ է, որ կայքի հեղինակները այս հարցերը չէ որ կարևորել են: Դա երևում է կայքի բովանդակությունից ու կառուցվածքից: Բայց հետաքրքրությունը փաստի և պրոցեսի շուրջ գնալով ուժեղանում է` ընդգրկելով նորանոր շերտեր ու կանխավարկածներ:

Նույնիսկ հետաքրքիր են կայքի դեմ պատվիրված նյութերը: Գուցե սա ավելի կարևոր է, քան բուն պատվերի փաստը:

Խնդիրը հետաքրքրությունն է ոչ թե կայքի, այլ` անձի շուրջ: Կարեն Դեմիրճյանը 1988-ից հետո ոչ մի հրապարակային քայլ չի արել, կայք չի կարդացել, հարցազրույցներ չի տվել: Նրա դեմ` որքան ուզես: Ու մի օր հանկարծ պարզվում է, որ նա ունի բավական մեծ վարկանիշ, և իրեն սպասող ընտրազանգված: 1999-ի խորհրդարանական ընտրությունները դրա վառ ապացույցն են: Հետաքրքրությունը Կ. Դեմիրճյանի շուրջ պայմանավորված էր շատ պարզ մարդկային գործոնով: Ժողովուրդը, լայն զանգվածները Դեմիրճյանի օրոք լավ են ապրել: Մարդիկ ամենից առաջ դատում են սեփական բարեկեցության կետից: Մարդու մտածողության և որոշում կայացնելու համակարգը կառուցված է սեփական ընտանիքի բարեկեցության մեկնարկային կետի վրա:

Երեք տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը Քոչարյանի դեմ անզիջում պայքար էր մղում: ՀԱԿ-ի հանրահավաքները մի զգալի ժամանակահատված նվիրված էին հիմնականում նրան: Նրա դեմ աշխատում էր մոբիլ մեդիահամակարգ:

Իսկ իշխանությունը, եթե չէր էլ աջակցում նրա դեմ արշավներին, ապա առանձապես հակաքայլեր չէր անում: Քոչարյանն էլ լռում էր:

Ու հանկարծ մի սովորական կայք, ոչ պաշտոնական ձևակերպում կրող, ապացուցում է, որ հետաքրքրությունը Ռ. Քոչարյանի հանդեպ այդքան մեծ է: Կայքը այստեղ ոչ մի "մեղք" չունի: 

Արսեն Խաչատրյան
Zham.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: