26.05.2007. Բացվել է "Զվարթնոց" օդանավակայանի նոր տերմինալը
18.12.2001. "Զվարթնոցը" հանձնվում է "Կորպորասիոն Ամերիկա" ընկերության
16 Դեկ 2011  
16.12.2011  |  21:26   |   Թերթեր և ամսագրեր

17.09.2011. "Զվարթնոցը" տարածաշրջանի ամենաարդիական օդանավակայանն է

Տարեկան 3,5 մլն ուղեւոր եւ ժամում 2800 ուղեբեռ սպասարկելու հնարավորութամբ ժամանակի վերջին տեխնոլոգիաներով հագեցած "Զվարթնոց" օդանավակայանի նոր ուղեւորային համալիրն արդեն հոկտեմբեր ամսից կսպասարկի մեր երկրից մեկնող եւ մեր երկիր ժամանող բոլոր ուղեւորներին։

Մինասի որմնանկարով զարդարված եւ հայկական եռագույնի խորհրդով ճարտարապետական լուծումներն ու ներքին հարդարման աշխատանքները հագեցրած, 21-րդ դարին միանգամայն բնորոշ կառույցի ստեղծման համար 3 տարի եւ 84 մլն դոլար գումար պահանջվեց։ Շինարարական աշխատանքների ավարտը երեկ նշանավորվեց համալիրի պաշտոնական բացմամբ, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Դեռ 2001 թվականի դեկտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող "Կորպորասիոն Արմենիա" ընկերության կողմից "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի 30 տարով հավատարմագրային կառավարումը ստանձնելուց հետո, "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ընկերությունը ձեռնամուխ եղավ Հայաստանի օդային ամենակարեւոր դարպասի արդիականացման աշխատանքներին։ 10 տարիների ընթացքում երեք փուլով ընթացած շինարարական աշխատանքների վերջնագիծը ուղեւորային համալիրի շինարարությունն էր։

Օդանավակայանի հանրային գոտում կառուցված նոր համալիրը, ընդհանուր առմամբ, 34 հազ. քմ տարածք է զբաղեցնում։ Այստեղ ապահովված են միջազգային անվտանգության պայմաններ, տեղադրված են ռենտգենային ճառագայթներով ստուգման համակարգ եւ ավտոմատ լուսապատճենող սարքեր։ Բացի այդ, նոր համալիրում ստեղծված է մաքսային նոր գոտի, ուղեբեռների ստացման նոր համակարգ։ Հարակից կառուցվել են 20 հազար քմ տարածքով երկհարկանի ավտոկանգառ, կառավարական եւ գործառնական VIP սրահներ։

Հանրային գոտու նոր համալիրի կարեւոր առանձնահատկությունը երկու մակարդակով ուղեւորների սպասարկում իրականացնելու համար պայմանների ստեղծումն է։ Խոսքը մեկնող եւ ժամանող հոսքերի տարանջատման մասին է։ Հնգահարկ շենքի առաջին եւ երկրորդ հարկերը նախատեսված են ուղեւորահոսքերի սպասարկման համար։ Իսկ մնացած երեք ստորգետնյա հարկերը բեռների ստուգման եւ անվտանգության համակարգերի կառավարման նպատակ ունեն։

Շինարարարկան աշխատանքներում ներգրավված են եղել 50 տարբեր ընկերությունների ավելի քան 1500 աշխատողներ։ Անցած 10 տարիների ընթացքում օդանավակայանի ենթակառուցվածքի եւ շինությունների՝ այդ թվում եւ վազքուղու վերանորոգման, բեռնային համալիրին հարակից սառնարանային համալիրի կառուցման ու այլ աշխատանքների համար կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 320 մլն դոլար։

"Հայաստանի նման երկրի համար լավ կահավորված օդանավակայանը անհրաժեշտություն է գոյատեւման համար", - երեկ նոր համալիրի բացմանը նշեց "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ընկերության նախագահ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Նրա խոսքերով Խորհրդային Միությունից Հայաստանը ժառանգություն էր ստացել մի օդանավակայան, որը 1988թ. երկրաշարժից հետո սկսել է ավելի շատ ուղեւորափոխադրումներ իրականացնել։ Հետագայում ղարաբաղյան պատերազմը բերեց ֆինանսական դժվարություններ, ինչն էլ թույլ չտվեց ներդրումներ կատարել օդանավակայանում։

"1991թ. ես նույնիսկ չէի կարող պատկերացնել իմ ներգրավվածությունն այս ծրագրում, որը եզակի ազգային նշանակություն ունի", - նշեց գործարարը, ով համալիրի բացումը նվիրեց Հայաստանի անկախացման 20-րդ հոբելյանին ։

Նրա խոսքերով, "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի նոր ուղեւորափոխադրող համալիրի կառուցումը ուղերձ է սփյուռքահայությանը՝ Հայաստանում նշանակալի ներդրումներ կատարելու համար։ Էդուարդո Էռնեկյանը խոստացավ շարունակել ներդրումները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, որոնք այս անգամ կուղղվեն դպրոցների համակարգչային հագեցվածությանը։ Արգենտինահայ գործարարը կարեւորեց հատկապես ներդրումների իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ որպես խաղաղությանը նպաստելու եւս մեկ ձեւ։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները իր հետ զրույցում հավաստիացրել է, որ Արգենտինան պատրաստ է մոտ ժամանակներս երկկողմ պայմանագրեր ստորագրել Հայաստանի հետ գյուղատնտեսության զարգացման ոլորտում, մասնավորապես՝ արդյունավետ ոռոգման համակարգերի ստեղծման բնագավառում։

"Ներդրումներ եմ կատարել ամբողջ աշխարհում, բայց ոչ մի տեղ ներդրում կատարելուց նման բերկրանք չեմ զգացել, ինչպես Հայաստանում", - իր խոսքն ամփոփեց Է. Էռնեկյանը։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն էլ նկատեց, որ "Զվարթնոց" օդանավակայանն այժմ նոր շենքային կառույցով եւ սպասարկման ժամանակակից հնարավորություններով համապատասխանեցվում է միջազգային Բ կլասի, որը Հարավային Կովկասի համար ամենաբարձր կարգն է։ Ա. Գեւորգյանի խոսքերով՝ համալիրի ժամանման եւ մեկնման սրահները տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանում լավագույնը լինելու հավակնություն ունեն։

"Կասկած չկա, որ օդանավակայանը, նոր համալիրի շահագործումը լուրջ խթան կհանդիսանան զբոսաշրջության ոլորտի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանը տարածաշրջանում տարանցիկ ուղեւորափոխադրումների խոշոր կենտրոն դարձնելու համար։ Նոր համալիրը եւ նրա շուրջը ձեւավորվող տնտեսական միջավայրը էական ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսական առաջընթացի համար", - նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով շքեղ նվերի համար։

Նշենք, որ համալիրը կառուցվել է Կանադայի Վանկուվեր քաղաքի միջազգային օդանակավայանի նմանությամբ։

Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: