17.09.2011. "Զվարթնոցը" տարածաշրջանի ամենաարդիական օդանավակայանն է
17.11.2001. Նախագահ Քոչարյանը դեկտեմբերին կայցելի Ճապոնիա
16 Դեկ 2011  
16.12.2011  |  21:34   |   Թերթեր և ամսագրեր

18.12.2001. "Զվարթնոցը" հանձնվում է "Կորպորասիոն Ամերիկա" ընկերության կառավարմանը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեկ հանրապետության նախագահի նստավայրում ՀՀ կառավարության եւ "Կորպորասիոն Ամերիկա" արգենտինյան ընկերության միջեւ ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի Երեւանի "Զվարթնոց" միջազգային օդակայանը 30 տարով հանձնվում է "Կորպորասիոն Ամերիկայի" կառավարմանը: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ընկերության նախագահ Էդուարդո Էռնեքյանը:

"Սա այն երկիրն է, որտեղ պահվում են մշակութային, ազգային արժեքներ, որոնցով մենք դաստիարակվել ենք սփյուռքում: Մեր նախաձեռնությունը ռիսկային ներդրում է: Եթե տասը տարի առաջ "Զվարթնոց" օդակայանում ուղեւորափոխադրումների թիվը հասնում էր մեկ միլիոնի, այսօր շուրջ 550 հազար է: Միայն 12-13 տարի հետո ենք ակնկալում շահույթ", պայմանագրի ստորագրումից հետո ասաց Էդուարդո Էռնեքյանը:

Հայազգի գործարար Էռնեքյանի "Կորպորասիոն Ամերիկա" ընկերությունը կառավարում է Արգենտինայի 33 միջազգային օդակայաններ: "Զվարթնոց" օդակայանը, կարող ենք ասել, ամբողջությամբ վերակառուցվելու է, եւ ընկերության ղեկավարության հավաստիացումներով, երեք-չորս տարի հետո Հայաստանն ունենալու է նոր օդակայան: Ըստ պայմանագրի, "Կորպորասիոն Ամերիկան" ներդնելու է 45 մլն ԱՄՆ դոլար: Հին "Զվարթնոցից" մնալու է միայն կենտրոնական կլոր շենքը, VIP-ը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր տերմինալ, վերանորոգվելու են թռիչքուղիները:

Էդուարդո Էռնեքյանը կարծում է, որ 2002-2014 թ-ին ուղեւորափոխադրումներն ամեն տարի կավելանան հինգ տոկոսով: Հայազգի գործարարը, ստանձնելով "Զվարթնոցի" կառավարումը, պայմաններ է ստեղծելու Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու, հայկական արտադրանքի արտահանումը խթանելու համար: Չի բացառվում, որ "Կորպորասիոն Ամերիկան" ապագայում սեփականաշնորհի "Զվարթնոցը" կամ երկարաձգի պայմանագրի ժամկետները: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ պրն Էռնեքյանը հետաքրքրվում է այլ երկրների ավիաուղիներով եւ տեսականորեն չի բացառվում, որ նրա տնօրինության տակ գտնվող ընկերությունն իր կառավարման տակ վերցնի կամ սեփականաշնորհի "Հայկական ավիաուղիները":

Երեկ Հայաստանում գտնվող արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեքյանն արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունում հանդիպեց մեր երկրում գործունեություն ծավալած օտարերկրյա 15 ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններիս թվում էին HSBC-ն, "Մարիոտը", "Հովնանյան ինթերնեշնլը", KPMG-ն, "Կարիտասը", "Բրիտանական ավիաուղիները", "Ալկատելը", "Ամիոտ էքսկոն" եւ ուրիշներ:

Հայաստանի ներդրումային դաշտը ներկայացրեց արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ արտասահմանյան կապիտալով ընկերությունների թիվը հասնում է 2000-ի, յուրաքանչյուր տարի մոտ 200 մլն դոլարի ներդրումներ են կատարվում, խոշոր ներդրումները որոշ ժամանակահատվածում ազատված են շահութահարկից, Հայաստանը մոտ է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուն:

Ելույթ ունեցող օտարերկրացի գործարարները նշեցին, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է, հյուրանոցային պայմանները բարելավվում են, եւ "Զվարթնոց" օդանավակայանը Էռնեքյանի ղեկավարած ընկերությանը կառավարման հանձնելուց հետո, Հայաստան ժամանած օտարերկրացին առաջին բարենպաստ տպավորությունը երկրի մասին կստանա այստեղ:

Էդուարդո Էռնեքյանը շնորհակալություն հայտնեց դրական արձագանքների համար եւ ներկայացրեց իր ղեկավարած ընկերության գործունեության շրջանակները: Ընկերությանն են պատկանում Արգենտինայի 33 օդանավակայաններ, որտեղ կատարվում է օդային փոխադրումների 95 տոկոսը:

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: