Նոր հարցազրույց
Նոր հարցազրույց
08 Ապր 2015  
08.04.2015  |  11:41   |   Այլ

Բելլա Քոչարյանը ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում

Ապրիլի 6-ին ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում  կայացավ «Երեխաները բոլորինս են» խորագրով տոնական միջոցառումը կենտրոնի «Բարեկամների խորհուրդի» անդամների մասնակցությամբ:
ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը Սուրբ Զատկի տոնի խորհրդով, մայրության և գեղեցկության օրվան ընդառաջ հրավիրել էր «Բարեկամների խորհուրդի» անդամներին՝ մշակույթի, արվեստի հանրահայտ գործիչներին ու գործարար ոլորտի ճանաչված ներկայացուցիչներին, մասնակցելու կենտրոնի կողմից կազմակերպված տոնական  գեղեցիկ միջոցառմանը՝ ջերմ շնորհավորանքներ ու սրտագին բարեմաղթանքներ փոխանցելու նպատակով:

«Երեխաները բոլորինս են» միջոցառումը նախաբանվեց տնօրհնեքի արարողությամբ, ինչից հետո կենտրոնի սաները գեղեցիկ ելույթներով ողջունեցին իրենց բարեկամներին: Երեխաները ներկաներին հուզեցին իրենց ելույթներով և կրկին անգամ ապացուցեցին, որ կարող են հասնել և անել ավելին, քան նրանցից ակնկալում է հասարակությունը:
Կենտրոնի սաները մայրության և գեղեցկության տոնի առթիվ իգական սեռի իրենց բարեկամների համար անակնկալ-նվերներ էին պատրաստել՝ իրենց  ձեռքով պատրաստված տիկնիկներ և բացիկներ, որից հետո երեխաները իրենց բարեկամների հետ միասին լուսանկարվեցին  և կտրեցին տոնական տորթը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի «Երեխաները բոլորինս են» նախագծի շրջանակներում իրականացված Ֆոտո-  ցուցահանդեսը: Ֆոտո-ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների հերոսներն են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի սաներն ու իրենց հոգատար և բարեսիրտ բարեկամները՝ հասարակական, պետական, գործարար և մշակույթի ոլորտների հանրաճանաչ ներկայացուցիչները:
Տոնական միջոցառումը շարունակվեց ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդի» նիստով, որի ընթացքում արժևորվեցին կենտրոնի ձեռքբերումները, հստակեցվեցին հետագա գործունեության նպատակները և քննարկվեցին առաջիկա անհրաժեշտ քայլերը:
Նյութը style.news.am կայքից

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 

 
 
 

 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: