Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու չէր գնացել
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հայտարարությունը
01 Դեկ 2016  
01.12.2016  |  12:40   |   Այլ

Բելլա Քոչարյանը «Բարեկամների խորհրդի» 10-ամյակին

Նոյեմբերի 23-ին, Երախտագիտության տոնին ընդառաջ, կայացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառումը` նվիրված ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» 10-ամյակին: 

Միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել կենտրոնի գործունեությանը շարունակաբար աջակցող բարեկամներին, ինչպես նաև ստեղծել համապատասխան համագործակցային հարթակներ սոցիալապես պատասխանատու բիզնեսի, պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և հասարակական հատվածի միջև՝ ուղղված երեխաների սոցիալական պաշտպանությանը:

Միջոցառումը մեկնարկեց կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով և հյուրերի հետ հատուկ ֆոտոսեսիայով: «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի մասին պատմող տեսանյութեր, ելույթներով հանդես եկան կենտրոնի «Բարեկամների խորհրդի» անդամները, շահառուները, աջակիցներն ու ընկերները:



ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» նախագահ Բելլա Քոչարյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, հղեց իր շնորհակալական ուղերձը.

««Բարեկամների խորհուրդը» 10-ը տարեկան է: Եվ մեր անկախ պետության` Հայաստանի 25 տարիների մեջ կարծում եմ այս տասը տարիները շատ ծանր կշիռ ունեն: Մենք կայացանք 10-ը տարի առաջ և շարունակում ենք մեր գործունեությունը ի շնորհիվ նրա, որ ունենք շատ լավ հիմք: Այդ հիմքը ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնն» է, իր հրաշալի աշխատակիցներով: Այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ՝ օգտակար լինելու համար այն ընտանիքներին և երեխաներին, որոնց սոցիալական և կյանքի պայամները թույլ չեն տալիս ինքնուրույն կառավարել իրենց կյանքը: Փառք ու պատիվ ձեզ սիրելիներս»:
Բելլա Քոչարյանը, շարունակելով իր խոսքը, վստահաբար հույս հայտնեց, որ տարեցտարի իրենց բարեկամների շարքերը ընդլայնվելու են և «Բարեկամների խորհրդի» անունից իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն մարդկանց, կազմակերպություններին, որոնք այս տարիների ընթացքում եղել են կենտրոնի կողքին, հավատացել և աջակցել են իրենց:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Ռումինիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեյը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհրդի» անդամներ Ջավահիր Ծառուկյանը, Նանի Օսկանյանը, Հրաչուհի Ութմազյանը, երաժիշտ Արսեն Գրիգորյանը (Մրո), երգահան Արա Գևորգյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, հաղորդավար Գարիկ Պապոյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը, բիզնես ոլորտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը 1999 թվականից օգնության ձեռք է մեկնում այն երեխաներին և ընտանիքներին, որոնք կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված մնացել են անապաստան, հայտնվել սոցիալ-հոգեբանական դժվարին իրավիճակներում, բախվել զրկանքների, բռնությունների, տարաբնույթ սոցիալական խնդիրների:

2006 թվականին հիմնադրվել է կենտրոնի «Բարեկամների խորհուրդը» տիկին Բելլա Քոչարյանի նախագահությամբ: «Բարեկամների խորհրդի» անդամներն են մշակույթի, արվեստի գործիչներ և գործարար ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ: 

http://newsroyal.com/view_post.php?id=242947
https://www.armenpress.am/arm/multimedia/slideshows/58002/
http://erit.am/news/hy/73812
http://www.slaq.am/arm/news/1141687/

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: