ՀՕՖ-ի տոնական համերգը՝ Բերդում․ ներկա էր նաեվ Բելլա Քոչարյանը
Ի՞նչ կարծիքի է Ռոբերտ Քոչարյանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման
17 Հուն 2015  
17.06.2015  |  16:30   |   Այլ

Ցավակցական հեռագիր Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ


Խոր վշտով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, նշանավոր գործարար Քըրք Քըրքորյանի մահվան մասին: Ի խորոց սրտի ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Ուժ և տոկունություն եմ մաղթում նրանց այս դժվար օրերին:

Քըրքորյանի ավանդը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում անուրանալի է: “Լինսի” հիմնադրամի միջոցներով իրականացված բազմաթիվ ծրագրերից յուրաքանչյուրը իրավամբ համարվում է իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը:

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:

Քըրք Քըրքորյանի հիշատակը` որպես իսկական հայրենասերի, հավերժ կմնա համայն հայության սրտում:

ՀՀ 2-րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյան

Լուսանկարներ
|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: