Իրական հիմք` լայն փոխգործակցության համար
Հատուկ ուշադրություն սահմանային զորամասերին
13 Նոյ 2013  

Հայ ժողովրդի բարեկամը կրկին Երևանում էր

2002 թվականի նոյեմբերի 6-ին   Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն  ընդունել էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած` «Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամություն» պատգամավորական խմբի պատվիրակությանը:

Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի եւ արդեն տասը տարի գործող բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի դերը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական փոխհարաբերությունների ամրապնդման գործում:  Նա բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Սակայան այս անգամ հայ ժողովրդի բարեկամը մեր երկրում էր մի նոր կարգավիճակով: Շնորհավորելով Քերոլայն Քոքսին՝ բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի ղեկավարի պարտականությունները ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահը նշել է, որ նա ունի հարուստ փորձ, լայն ճանաչում եւ լավ գիտի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ռոբերտ Քոչարյանը գոհունակությամբ փաստել է, որ հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունները հատկապես վերջին ժամանակահատվածում զգալիորեն ակտիվացել են: Դա հատկապես նկատելի է միջխորհրդարանական կապերի, տնտեսության ոլորտում. գնալով ավելի ու ավելի մեծ թվով բրիտանական ընկերություններ են գործունեություն ծավալում մեր երկրում: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի նման հեղինակավոր մշակութային կազմակերպության գրասենյակի հիմնումը կնպաստի երկու երկրների մշակութային կապերի խորացմանը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը եւ տարբեր ոլորտներում մեր երկրի ձեռքբերումները: 

Ավելացնենք, որ մինչ օրս էլ բարոնուհի Քերոլայն Քոքսը հայանպաստ լայն գործունեություն է ծավալում իր հայրենիքում, ընդուպ մինչ Հայոց Ցեղասպանության հարցը պառլամենտի օրակարգ մտցնելու  խնդրով:

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: