Հաղորդագրություն մամուլի համար
Վիկտոր Սողոմոնյան. «Ուորլիքի ելույթում առավել կարեւոր հարցերը չգիտես
08 Մայ 2014  

ՀՕՖ-ի Բարեկամների խորհրդի հերթական նիստը.

Օրերս, մայիսի 6-ին, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի  <Բարեկամների խորհուրդը>  հրավիրել է հերթական նիստը` քննարկելու  դժվար վիճակում հայտնված ընտանիքների աջակցության խորհրդի  մոտակա ռազմավարական պլանը: Նիստը վարում էր Բարեկամների խորհրդի նախագահ, ՀՀ II նախագահի տիկին Բ. Քոչարյանը: 

2007 թ-ի ստեղծման պահից ի վեր, Բարեկամների խորհուրդը, որի անդամներն են արվեստի, հանրային և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այս տարվա իր ռազմավարական ուղին համարում է  ընտանիքների ամրապնդումը և նրանց ուժեղացումը այնպես, որ այնուհետև նրանք կարողանան ինքնուրույնաբար լուծել իրենց խնդիրները: 





Նիստին ներկա էին.  
 
Արա Գևորգյանը
Արսեն Գրիգորյանը (ՄՐՈ)
Սյուզան Մարգարյանը
Հրաչուհի Ութմազյանը
Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան)
Նանե Օսկանյանը
Ջավահիր Ծառուկյանը

Անահիտ Հարությունյանը
Երևան Ջուր ընկերությունը
Արդշինինվեստբանկ ընկերությունը
Նաիրի Ինշուրանս ընկերությունը
Հայ Ավետարանչական ընկերակցությունը
Անտոնյան ընտանիքը Կանադայից 
ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի մասնագիտական անձնակազմը
 

Այս նիստը Բարեկամների խորհուրդը հրավիրեց ընտանիքի օրվան (մայիսի 15) ընդառաջ, որի  նպատակն է բարի կամքի տեր մարդկանց ու կառույցների ջանքերն ու ռեսուրսները համախմբելու միջոցով հնարավորություն տալ  Արարատի մարզում 3 և ավելի երեխաներ ունեցող, աղքատությունից ու զրկանքներից տուժող ընտանիքների հաղթահարել  ստեղծված իրավիճակը: 

Արդեն ընտրվել են առաջին տաս ընտանիքները, որոնց կուղղվեն խորհրդի ջանքերը այս փուլում: 
Պատմական ակնարկ 
Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի <<Բարեկամների խորհուրդ>>-ը
Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնը ստեղծվել է 1999 թ: Կենտրոնը աշխատում է կյանքի առավել ռիսկային պայմաններում հայտնված՝ ընտանեկան կոնֆլիկտներ, լքումներ, բռնություններ, անապաստանություն, մուրացկանություն և այլ դժվար խնդիրներ ունեցող հայտնված երեխաների ու նրանց ընտանիքների հետ: 2005 թ-ից սկսած կենտրոնը նախաձեռնել է աշխատանք տանել նման իրավիճակների կանխարգելման ուղղությամբ՝ անմիջական աջակցելով ընտանիքներին սկսած այն պահից, երբ կան ռիսկեր, բայց դեռևս շատ խորացած չեն խնդիրները: Նման գործունեություն իրականացնելու համար կենտրոնին անհրաժեշտ էին ավելի շատ ռեսուրսներ, քան  ստացվում էր կենտրոնի ամերիկաբնակ բարերարների կողմից:  Երեխաների կենտրոնը, այսպիսով սկսեց գործունեություն երկու ուղղությամբ՝ կանխարգելում և վերականգնողական մասնագիտական աջակցություն:  
Բարեկամների խորհուրդը ստեղծվել է 2007 թվականին, տիկին Բ. Քոչարյանի պատվավոր նախագահությամբ: Այն ձևավորվել է երեխաների խնդիրներով մտահոգ մի շարք բարի մարդկանց նախաձեռնությամբ, ովքեր հավանություն տվեցին կենտրոնի գործունեությանը: 

Նման խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր իրականության մարտահրավերներով. չնայած ՀՕՖ-ի և մի շարք այլ կազմակերպությունների և պետական կառույցների կողմից գործադրվող ջանքերին, օգնության կարիք ունեցող երեխաների թիվը շարունակում է լինել մեծ, հետևաբար ավելի շատ ռեսուրսներ են պահանջվում:   Ուստի, որոշում ընդունվեց համալրել   սփյուռքի բարերարների կողմից գործադրվող ջանքերը՝ տեղի ուժերով:

Մեր օրերում բարեբախտաբար քիչ չեն բարեգործական նախաձեռնությունները, անհատ բարերարները և կառույցներն ու կազմակերպություները, ովքեր փորձում են <<մոմ վառել խավարում՝ լույսի մասին խոսելու փոխարեն>>: 

Ինչն է Բարեկամների խորհրդին դարձնում առանձնահատուկ:

ՀՕՖ-ի  Բարեկամների խորհուրդը առանձնանում է նրանով, որ երեխաներին/ընտանիքներին  սատարելը կազմակերպում է  հիմնվելով սոցիալական աշխատանքի մասնագիտական  գործունեության վրա, այլ խոսքով, օգնում են այն ընտանիքներին, ում հետ արդեն իսկ աշխատում են  ՀՕՖ-ի  սոցիալական աշխատողները:   Գործելու այս ձևը շահեկանորեն տարբերվում է հումանիտար օգնության բաշխումից, քանի որ որակական փոփոխություն է ենթադրում ընտանիքներում. դրականորեն  փոխվում  է երեխաների/ընտանիքի կյանքը այնպես, որ նրանք այլևս իրենց խնդիրները լուծելիս կողմնակի օգնության կարիք չունենան: 

Այսպիսով, Խորհրդի գործունեության   նպատակն է  ռիսկային վիճակում հայտնված երեխաներին ձեռք մեկնելը՝ ավելի համախմբված և պրոֆեսիոնալ աջակցության ձևով:  

Երեխաներիպաշտպանության հարցերը բազմաբնույթ  փոփոխություններ են ենթադրում՝  հասարակական կարծիքի ձևավորում, նոր մոտեցումների որդեգրում, հանրային ռեսուրսների համախմբում: Սա է, որ Բարեկամների Խորհուրդը հանձն է առել՝ սատար կանգնելով ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնին: 
Բարեկամների խորհրդի անդամները կենտրոնի դեսպաններն են հանրության մեջ. լինելով արվեստի, բիզնեսի, մշակույթի, հանրային գործունեության  տարաբնույթ ոլորտներում, նրանք կոտրում են առկա կարծրատիպերը և  անձնական օրինակի միջոցով տարածում  երեխաներին անմիջապես ընտանիքներում օգնելու  նորովի   մոտեցման  գաղափարները: 

Իրականացված միջոցառումներ.

2008-2012 թթ. Բարեկամների խորհուրդը  կազմակերպել է  ամենամյա <<Լավագույնը երեխաներին>> խորագրով սոցիալական ակցիա, որը մեր իրականության մեջ բարեգործության նորովի մշակույթի ձևավորման մի յուրօրինակ հաջողված փորձ է. այն  համախմբել է  հասարակության չորս տարբեր ուժերի. գործարարների, արվեստի ներկայացուցիչների, լայն հանրությանը և երեխաների պաշտպանության մասնագետներին: 

2008-2009 թթ. Խորհուրդը նախաձեռնել է Բարեգործական ճաշկերույթ (Gala Dinner)` իր շուրջը հավաքելով  հասարակության վերոնշյալ չորս ներկայացուցիչներին:  
Վերոնշյալ երկու սոցիալական միջոցառումներից հավաքագրված  ամբողջ հասույթը փոխանցվել է ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնին՝ օգնելու ավելի շատ երեխաների: 

Խորհրդի առանձին անդամների ներդրումները ուղղված էին նաև Կենտրոնի երեխաների տոնական միջոցառումների կազմակերպմանը (Սուրբ Զատիկ, Վարդավառ, Նոր տարի և այլն),  բարձրագույն կրթական համակարգերում  աղքատ ընտանքիների երեխաների ընդգրկմանը, ամառային ճամբարների կազմակերպմանը, Կենտրոնի 2 մասնաշենքերի վերանորոգմանը, երեխաների համար գույքի և տեխնիկայի ձեռքբերմանը, ինչպես նաև  երեխաների համար էքսկուրսիաների, ցուցահանդեսների և ժամանցի կազմակերպմանը: 

Բարեկամների խորհուրդը պարբերաբար կազմակերպում է մամլո ասուլիսներ և մասնակցություն ունենում տարբեր հեռուստահաղորդումների՝ նպատակ ունենալով  լայն հանրությանը մասնակիցը  դարձնելու երեխաների խնդիրներին՝ այդպիսով մոբիլիզացնելով երկրում առկա ռեսուրսները: 


Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: