Սպասված, բայց ԵՎ անսպասելի արձագանքներ
Խոստացված հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
29 Դեկ 2014  

ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի Բարեկամների խորհրդի Ամանորյա միջոցառումը

Հայ օգնության ֆոնդի Երեխաների կենտրոնի Բարեկամների խորհուրդը, որի պատվավոր նախագահն է տիկին Բելլա Քոչարյանը, համաձայն ավանդույթի ամանօրյա միջոցառումները սկսել է մարզերից:  

Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզի 100 ընտանիքների 350 երեխաներ ծնողների հետ միասին հրավիրված էին Արտաշատի թիվ 2 դպրոցի դահլիճ՝ մասնակցելու նախատոնական միջոցառմանը: Նրանք ընդգրկված են ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը ՀՀ  Արարատի մարզում» ծրագրում, որի շրջանակներում արդեն երկու տարի է, ինչ Սարկիսյան ընտանիքի հովանավորությամբ շահառու ընտանիքները աստիճանաբար բարելավում են իրենց կյանքը: Միջոցառմանը մասնակցու էին Արտաշատի քաղաքապետ Գ. Մուրադյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները: 

Տիկին Բելլա Քոչարյանի նախաձեռնությամբ, ծրագրին միացել է նաև Երեխաների կենտրոնի Բարեկամների խորհուրդը: Խորհրդի անդամները հովանավորչություն են վերցրել առանձին ընտանիքների հանդեպ, օգնելով նրանց տարբեր հարցերում: Դա և տարրական կենցաղային պայմանների բարելավումն է, մաշված տանիքների վերանորոգումը, և աշխատանքային գործիքների տրամադրումը, ծնողների վերապատրաստման կազմակերպումը, և երեխաներին անվճար հիմունքներով խմբակներում ընդգրկումը և այլն: Բազմաթիվ բարեկամներ միացել են այդ նախաձեռնությանը՝  տիկին Ջավահիր Ծառուկյանը, դերասանուհի Հրաչուհի Ութմազյանը, հաղորդավար Եգոր Գլումովը, ՀայԲուսակ համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը, երգիչ Մրոն, կոմպոզիտոր Արա Գևորգյանը և շատ ուրիշներ: 

Բարեկամների խորհրդի պատվավոր անդամ տիկին Ջավահիր Ծառուկյանը, ինչպես և նախորդ տարիներին, հոգ էր տարել, որ հավաքված 350 երեխաներին այցելի Ձմեռ պապը Ձյունանուշի հետ՝ բազմազան ու գեղեցիկ նվերներով: Երեխաներին իրենց երաժշտական և պարային համարներով ուրախացրեցին փոքրիկ երգչուհի Միլին, դուդուկահար Նարեկը, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները` FrienD’s խումբը: Համերգին իրենց ոգևորությամբ մեծ աշխուժություն բերեցին նաև հաղորդավարներ Եգոր Գլումովն ու Անկան: Արսեն Գրիգորյանը, իր ելույթով անմոռանալի դարձրեց երեխաների օրը, հրավիրելով նրանց բեմ և դարձնելով նրանց երաժշտական համարի մի մասը: Երեխաներից ոմանք, վաղուց երազում էին երգիչ կամ պարող դառնալ և շատ ուրախ էին առաջին անգամ բեմ բարձրանալու կապակցությամբ: 

Օրը լի էր անակնկալներով, իսկ մթնոլորտը՝ դրական ապրումներով: Շահառու ընտանիքների ծնողները մեծ ոգևորվածությամբ կիսվեցին իրենց հույզերով, շնորհակալություն հայտնեցին Կենտրոնին և Բարեկամների խորհրդին՝ իրենց սատարելու, երեխաների կյանքն ավելի գունավոր և ապահով դարձնելու համար: 
«Ձեր օգնությունը մեր ընտանիքի համար նման էր այնպիսի իրավիճակին, երբ տանը մթության մեջ նստած, անհանգստանում ես, որ արդեն վերջին մոմն էլ կհանգի, ու հանկարծ, անսպասելի, ինչ-որ տեղից լույս է ծագում… Այդպես անհույս էինք, խնդիրներն ու մտածմունքները շատ-շատ էին, ու հանկարծ Դուք մեզ օգնության ձեռք մեկնեցիք: Չեք պատկերացնի անգամ, թե ինչ է դա նշանակում մեզ նման ընտանիքների համար: Տա Աստված, Ձեր օգնությամբ մենք էլ կարողանանք մեր բալիկներին մեծացնել այնպես, որ դառնան պիտանի մարդիկ, ու մի օգնության ձեռք էլ իրենք մեկնեն ուրիշներին».- նշեց ծնողներից մեկը:

Տիկին Քոչարյանը քաջալերեց իր խոսքում ծնողներին ամուր լինել, երեխաներին լավատեսություն, արժանապատվություն, սրտի գորով ներարկել, չընկրկել դժվարություններից, ընդգծելով, որ ինքը և  կենտրոնի բարեկամները մեծ սիրով ու անաչառությամբ են սատարում բոլոր այն ծնողներին, ովքեր պատրաստ են պայքարել իրենց երեխաների լուսավոր ապագայի համար. <<Մենք Հայ օգնության ֆոնդի գաղափարակիցն ենք, պիտի բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որ երեխաները մեծանան ընտանիքներում:  Ոչ մի մանկատուն, անգամ` լավագույնը, չի կարող համեմատվել ընտանիքի հետ: Դուք այդքան շնորհակալություն մի հայտնեք մեզ, սիրելի ծնողներ, այդ մենք ենք շնորհակալ, որ չնայած դժվարություններին, դուք մեծացնում եք Ձեր փոքրիկներին հույսով ու հավատով, որ նրանք վաղվա մեր ինժեներները, բժիշկները, հոգեբաններն ու մանկավարժներն են դառնալու, այլ խոսքով՝ պետքական ու կարևոր մարդիկ մեր երկրի համար: Մենք բոլորս միասին մեր պարտքն ենք կատարում:  Կարծում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են, պետք է նույնպես միանան այս շարժմանը»:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 

 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: