Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ՀՀԿ արձագանքներին
Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականանում են
21 Դեկ 2015  
21.12.2015  |  12:44   |   Այլ

ՀՕՖ-ի երեխաները կոչ են անում միանալ իրենց և աշխարհում խաղաղություն սփռել

Երևանում կայացել է "Երեխաները նպաստում են աշխարհի խաղաղությանը" խորագրով միջոցառում:
Բոլոր երեխաների անխախտելի իրավունքն է ապրել խաղաղ և առանց բռնությունների աշխարհում: 

Հենց այս կարգախոսով Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնում  կայացավ "Երեխաները նպաստում են աշխարհի խաղաղությանը" խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին Կենտրոնի "Բարեկամների խորհուրդի" նախագահ Բելլա Քոչարյանը, անդամներ Ջավահիր Ծառուկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Հրաչուհի Ութմազյանը, Նանի Օսկանյանը, Նելլի Դուրյանը, Անահիտ Հարությունյանը, SPRING PR-ընկերության թիմը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Նիկոլա Ֆայը, Երևանում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Անի Սագինյանովան, Հայաստանում ԱՄՆ-ի, Բելառուսի,  Հնդկաստանի դեսպանատների ներկայացուցիչները: 

Կենտրոնի երեխաները միջոցառման շրջանակներում հանդես եկան թեմատիկ ելույթներով`  նվիրված վերջին ժամանակներում աշխարհում  հարյուրավոր զոհերի պատճառ դարձած աղետալի դեպքերին: Աշխարհում տեղի ունեցող բռնությունների և ահաբեկչությունների նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը և ապագայի հանդեպ ունեցած երազանքներն ու հավատը երեխաներն արտահայտեցին սեփական ձեռքերով պատրաստված արվեստի գործերի միջոցով, մասնավորապես, նրանք դեսպանատների ներկայացուցիչներին նվիրեցին խորհրդանշական խաղաղության կավե սպիտակ աղավնիներ` կոչ անելով միանալ իրենց և աշխարհում խաղաղություն սփռել:  

Միջոցառման ընթացքում փոքրիկներն  իրենց բարեկամների օգնությամբ հավաքեցին «Խաղաղ երկինք երեխաների համար» ուղերձով փազլը:

Ցերեկույթին հաջորդեց "Երեխաները նպաստում են աշխարհի խաղաղությանը" խորագրով Կենտրոնի սաների նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Տոնական միջոցառումը շարունակվեց ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի "Բարեկամների խորհուրդը" նիստով, որի ընթացքում ցուցադրվեց "Բարեկամների խորհուրդը" գործունեությանը նվիրված ֆիլմ, արժևորվեցին կենտրոնի ձեռքբերումները, հստակեցվեցին հետագա գործունեության նպատակները, քննարկվեցին առաջիկա անհրաժեշտ միջոցառումները և հնարավոր համագործակցության եզրերը: 
 
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ "Բարեկամների խորհուրդ"-ը` 2007-ին: Կենտրոնը  օգնության ձեռք  է մեկնում այն երեխաներին ու ընտանիքներին, ովքեր կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված անապաստան են մնացել, հայնտվել սոցիալ-հոգեբանական տարբեր դժվարին  խնդիրների առջև՝  զրկանքների, բռնությունների, սոցիալական տարաբնույթ բարդ իրավիճակների:  "Բարեկամների խորհուրդը", հանդիսանալով կենտրոնի «դեսպանը» հանրության մեջ,  մեկտեղում է առկա ռեսուրսները օգնելու երեխաներին:
 
Նյութը` Էլիզա Զախարյան, "Նոյյան Տապան"

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: