Խոստացված հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական լարված իրավիճակի մասին
27 Հուն 2015  

Իննը տարի անց

2006 թվականի հոկտեմբերին 16-ին Ախուրյանի Հայ օգնության միության "Մոր և մանկան" առողջության կենտրոնում ծնված երեխաներից մեկը հայտնվել էր ծանրագույն վիճակում. ընդամենը մեկ օրական աղջիկը, որ ծնվել էր ստոծանու բնածին արատով` ճողվածքով, չէր կարողանում ինքնուրույն շնչել: Կենտրոնի գլխավոր բժիշկ Վահրամ Միրզոյանը և ամբողջ բուժանձնակազմը աներևակայելի ջանքեր էին գործադրում փոքրիկի կյանքը մահվան ճիրաններից խլելու համար, սակայն արդեն իսկ պարզ էր դառնում, որ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում արհեստական շնչառությամբ նորածնին երկար պահելն անհնար էր: Երեխային անհրաժեշտ էր շտապ տեղափոխել Երևան և վիահատել:
Այս պահին էր, որ ճակատագրի բերումով կամ բարի նախախնամության տնօրինությամբ այդ օրը Ախուրյանի "Մոր և մանկան" առողջության կենտրոն այցելեց Հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որին ուղեկցում էր նաև Հայաստանի առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Տեղեկանալով երեխայի օրհասական վիճակի մասին, առաջին տիկինն առանց հապաղելու իր վրա է վերցնում փոքրիկի կյանքը փրկելու գործը: Նրա խնդրանքով նախարար Դավիդյանն նույն րոպեին հեռաձայնում է Երևան, որտեղից անմիջապես Ախուրյան է ուղևորվում հատուկ ռեանիմոբիլը: Հաշված ժամերի ընթացքում մանկանը տեղափոխում են Երևան, ուր նրան վիրահատում է Սուրբ Աստվածածին հիվանդանոցի գլխավոր բժիշկ, մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը: Երեխայի կյանքը հաջողվում է փրկել: 

Հայտնի է, որ այսպիսի դեպքերը քիչ չեն Բելլա Քոչարյանի կյանքում: Սակայն այս փրկված փոքրիկի ու նրա ընտանիքի հետ կապերն այլևս չխզվեցին: Մենք արդեն առիթ ունեցել ենք պատմելու թե այս դեպքի, թե այդ օրերից ի վեր ձևավորվաց բարեկամության՝ Բելլա Քոչարյանի և փոքրիկ Բելլա Մովսեսյանի ու իր ընտանիքի միջև: Ամեն տարի ձմեռային այս օրերին տիկին Քոչարյանը արդեն ձևավորված ավանդույթի համաձայն հանդիպում է նրանց: Այս անգամ ևս մեզ առիթ ընձեռնվեց ներկա լինել տիկին Բելլա Քոչարյանի ու իննամյա Բելլայի հանդիպմանը: Ներկայացնում ենք մի քանի լուսանկար այդ տեսակցությունից ինչպես նաև 2006 թվականին նկարահանված ու այս պատմությունը ներկայացնող տեսանյութը:


Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: