Հատված Ռոբերտ Քոչարյանի "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցից
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու հանրաքվեին
06 Հոկ 2015  
06.10.2015  |  12:58   |   Քաղաքական

Խոչնդոտո՞ւմ է նոր սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանի վերադարձին. Մեկնաբանում է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ հրապարակված տեսակետում անընդունելի էր համարել սահմանադրական փոփոխությունները: Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: 

Պարոն Սողոմոնյան, քիչ առաջ նախագահ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, ու ինչպես  սպասվում էր` դեմ հանդես եկավ սահմանադրական փոփոխություններին: Արդեն որքան ժամանակ է, ինչ մամուլում և քաղաքական դաշտում կարծիքներ են հնչում այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին լոկ մեկ պատճառով.  Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացումը գործնականում զրկում է նրան քաղաքականություն վերադառնալու և երկրի ղեկավարի դիրքը վերստին ստանձնելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Այդ կարծիքները առնվազն զուրկ են տրամաբանությունից: Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը: 

Այնպես որ, պետք չէ Ռոբերտ Քոչարյանի այս և նախորդ հարցազրույցներում արտահայտած «դեմ»-ը կապել իր անձնական քաղաքական ապագայի հետ: Մտահոգություններն այստեղ առնչվում են մեր պետության ապագային: 

Բայց, այնումենայնիվ, նա մնո՞ւմ է պետության կառավարման կիսանախագահական ձևի կողմնակից:

Այո, Ռոբերտ Քոչարյանը կառավարման կիսանախագահական մոդելը գերադասում է խորհրդարանականից: Սակայն, ինչպես ինքը նշել է հարցազրույցում, այսօր խոսքն արդեն բոլորովին այլ խնդրի է առնչվում, քան պարզապես կառավարման երկու ձևերի միջև ընտրությանը: Եվ հենց այդ խնդրի լրջությամբ է պայմանավորված նրա կոշտ հռետորաբանությունը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: