Բելլա Քոչարյանը ներկա է եղել ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի
Ռոբերտ Քոչարյան. Պատասխանատվությունից հնարավոր չէ խուսափել
29 Դեկ 2013  
29.12.2013  |  13:45   |   Այլ

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2006 թվականի հոկտեմբերին 16-ին Ախուրյանի Հայ օգնության միության "Մոր և մանկան" առողջության կենտրոնում ծնված երեխաներից մեկը հայտնվել էր ծանրագույն վիճակում. ընդամենը մեկ օրական աղջիկը, որ ծնվել էր ստոծանու բնածին արատով` ճողվածքով, չէր կարողանում ինքնուրույն շնչել: Կենտրոնի գլխավոր բժիշկ Վահրամ Միրզոյանը և ամբողջ բուժանձնակազմը աներևակայելի ջանքեր էին գործադրում փոքրիկի կյանքը մահվան ճիրաններից խլելու համար, սակայն արդեն իսկ պարզ էր դառնում, որ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում արհեստական շնչառությամբ նորածնին երկար պահելն անհնար էր: Երեխային անհրաժեշտ էր շտապ տեղափոխել Երևան և վիահատել, սակայն նրա գյումրեցի ծնողները թևաթափ էին և չէին հավատում վիրահատության հաջողությանը:

Այս պահին էր, որ ճակատագրի բերումով կամ բարի նախախնամության տնօրինությամբ այդ օրը Ախուրյանի "Մոր և մանկան" առողջության կենտրոն այցելեց Հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որին ուղեկցում էր նաև Հայաստանի առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Տեղեկանալով երեխայի օրհասական վիճակի մասին, առաջին տիկինն առանց հապաղելու իր վրա է վերցնում փոքրիկի կյանքը փրկելու գործը: Նրա խնդրանքով նախարար Դավիդյանն նույն րոպեին հեռաձայնում է Երևան, որտեղից անմիջապես Ախուրյան է ուղևորվում հատուկ ռեանիմոբիլը: Հաշված ժամերի ընթացքում մանկանը տեղափոխում են Երևան, ուր նրան վիրահատում է Սուրբ Աստվածածին հիվանդանոցի գլխավոր բժիշկ, մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը: Երեխայի կյանքը հաջողվում է փրկել: 
 
Հայտնի է, որ այսպիսի դեպքերը քիչ չեն Բելլա Քոչարյանի կյանքում: Սակայն այս փրկված փոքրիկի ու նրա ընտանիքի հետ կապերն այլևս չխզվեցին և ավանդույթի համաձայն այս օրերին ևս տիկին Քոչարյանը հանդիպեց փոքրիկ Բելլային ու նրա ծնողներին: Ներկայացնում ենք մի քանի լուսանկար այդ տեսակցությունից:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: