«Շտկումներ կատարելով` առաջ շարժվել»
Առանց լավ ճանապարհների չի կարող զարգացում լինել
22 Նոյ 2013  

Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների առջև

2002 թվականի  նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է  Չեխիայի մայրաքաղաք Պրահա՝ մասնակցելու Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի գագաթաժողովին:

Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցին ավելի ուշ միացել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Բանակցությունների ավարտից հետո դրական գնահատելելով հանդիպումը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այն ճիշտ ուղղությամբ արված քայլ էր: Հաջորդ օրը նախագահ Քոչարյանը ելույթ է ունեցել Եվրաատլանտյան Գործընկերության Գագաթաժողովի ժամանակ: Հաշվի առնելով այդ ելույթի արդիականությունը, այն ներկայացնում ենք ամբողջությամբ:


Պարոն նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը Եվրատլանտյան գործընկերությունը դիտում է որպես ընդհանուր եվրոպական անվտանգության ճարտարապետության անբաժանելի մաս: Հայաստանի մասնակցությունն այդ ործընկերությանը թույլ է տալիս ավելի լավ իրագործել մեր արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը` ինտեգրումը եվրոպական կառույցներում: Մենք կարծում ենք, որ Գործընկերությունը պետք է շարունակի առաջնորդվել ներգրավվածության եւ ինքնատարբերակման հիմնական սկզբունքով: Մենք նաեւ կարծում ենք, որ Գործընկերության առանձին անդամների հետ հարաբերությունները պետք է ներդաշնակեցվեն ենթատարածաշրջանային փոխգործակցության մակարդակներում: Սա կնպաստի չկարգավորված հակամարտություններ ունեցող տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության պահպանմանը:

Հարավային Կովկասը որպես Եվրոպական մայրցամաքի սահման, պետք է դիտարկվի եվրոպական անվտանգության համակարգի անբաժանելի մաս: Մենք կարծում ենք, որ Եվրատլանտյան գործընկերության Խորհուրդը կարող է ավելի ու ավելի կարեւոր դեր խաղալ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման գործում` խթանելով կառուցողական երկխոսությունը եւ ընդլայնելով տարածաշրջանային համագործակցությունը: Սա համահունչ է Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդում Հայաստանի մասնակցության նպատակներին: 

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել Եվրատլանտյան անվտանգության ամրապնդմանը եւ օգնել կանխելու նոր բաժանարար գծերի առաջացումը: Մեզ համար դա ակնհայտորեն կարեւոր է նաեւ մեր կողմից հետեւողականորեն իրականացվող փոխլրացման քաղաքականության, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի ռազմական համագործակցության լույսի ներքո:

Հայաստանը զգալիորեն ընդլայնել է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության շրջանակը: Անցյալ ամիս Հայաստանը միացել է ԳհԽ ծրագրավորման եւ վերանայման գործընթացին: Հայաստանը նաեւ քաղաքական որոշում է կայացրել մասնակցել խաղաղապահ գործողություններին` իր խաղաղապահ վաշտով: Հաջորդ տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի զորավարժությունները: Մեր երկրում Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի հովանու ներքո սեմինարների անցկացումն արդեն ավանդական է դարձել:

Պարոն նախագահ,

Ինչպես մենք արդեն ցույց ենք տվել Փարիզում եւ Քի Վեսթում, լիովին վճռական ենք ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման հարցում: Այդպիսի կարգավորումը պահանջում է, որ բոլոր կողմերն ճանաչեն եւ լուծեն հակամարտության բուն պատճառները, այլ ոչ թե` փորձեն վերացնել հետեւանքները: Եթե Ադրբեջանն ընդուներ առաջարկված կարգավորումը, մենք արդեն խաղաղության համաձայնագրի իրագործման ճանապարհի կեսն անցած կլինեինք: Տարածաշրջանային արդյունավետ համագործակցությունը եւ թշնամական քարոզչությունից հրաժարումը զգալիորեն կավելացնեին խաղաղություն հաստատելու գործընթացի հնարավորությունները: Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների եւ ողջ աշխարհի առջեւ` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու տեւական խաղաղության հասնելու համար:

Պարոն նախագահ,

Համագործակցությունն ու գործընկերությունն արդեն իսկ զգալի արդյունքի են հասել` ուղղակի օգուտ բերելով ՆԱՏՕ-ի անդամ եւ ործընկեր պետությունների քաղաքացիներին: ՆԱՏՕ-ն, ըստ էության, դաշնակից անդամների անվտանգության համակարգից վերածվում է ընդհանուր արժեքների գոտու պաշտպանության համակարգի: Այս նվաճումների հետագա ամրապնդումը եւ ապագա մարտահրավերներին դիմակայելը կլինեն գործընկերության հետագա հաջողության բանալին: 

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: