Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու "Վարչապետների ակումբ"-ի
Ռոբերտ Քոչարյանն այցելել է "Թումո" կենտրոն
31 Մար 2015  
31.03.2015  |  21:19   |   Քաղաքական

Պարզաբանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են: Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո մենք խնդրել էինք 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք: Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, եւ ահա երեկ, մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը նշեց հետեւյալը. «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի եւ բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»: Նա նշեց, որ երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին, հետեւաբար, այս թեմայի հետ կապված այլ մանրամասներ չգիտի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավարից տեղեկացանք, որ նա արդեն Երեւանում է: Անդրադառնալով նախորդ շաբաթ կայացած Վարչապետների ակումբի առաջին հանդիպմանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ պարոն Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ակումբի աշխատանքներին:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 

Սեդրակ Քոչարյան

Սեդրակ Քոչարյան Ծնվել է 1981 թվականին հուլիսի 23-ին, ՀՀ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթության մեծ մասը ստացել է Ստեփանակերտում, իսկ ավարտական դասարանը ուսանել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: 1998-2002թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Երրորդ կուրսից զուգահեռաբար աշխատել է Հայաստանի կոմերցիոն բանկերից մեկում։ Մագիստրատուրան ավարտելուց հետո` 2004թ-ին, ուսումը շարունակել է նույն ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում։ 2002-2005թթ.աշխատել է որպես դիլինգի բաժնի մասնագետ "Կոնվերսբանկ" ՓԲԸ-ում: Այնուհետ նա հրաժարվել է իրեն ընձեռված տարեկետման իրավունքից և զորակոչվել է բանակ։

2002 թվականից ի վեր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և ներկայումս հանդիսանում է հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են "Փլեյ Սիթի" սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող "ՖԱՍԹ ՔԱՐԹ" ՍՊԸ-ն, Հայաստանում "Տոյոտա" ընկերության պաշտոնական դիլեր "ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ" ՍՊԸ-ն, մի շարք աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող "ԳՐԻՏՏԻ" ՍՊԸ-ն:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով:
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: Կինը` Զարուհի Բադալյան:

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: