Հատուկ ուշադրություն սահմանային զորամասերին
Շատ կարԵՎոր ԵՎ հաջողված բանակցություններ
16 Նոյ 2013  

Երևանի նոր այցեքարտերից մեկը

2007 թվականի  այս օրերին անսովոր և ուրախ իրարանցում էր մեր մայրաքաղաքում:  Ճիշտ վեցը տարի առաջ այս օրը  Հայաստանի Հանրապետության  Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Երեւանում բացվեց վերջին տարիների ամենամեծ շինարարական նախագիծը` Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը Հանրապետության հրապարակին կապող Հյուսիսային պողոտան:  Բացման արարողության ժամանակ նախագահն ասել է, որ այն ժամանակ, երբ ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իրեն ներկայացրել է Հյուսիսային պողոտայի մանրակերտը, ինքն անմիջապես որոշել է, որ պողոտան պետք է կառուցվի եւ կառուցվի հնարավորինս կարճ ժամկետներում:  Նա նաեւ խոստովանել է, որ շատերը խորհուրդ չէին տալիս մտնել նման բեռի տակ, քանի որ անգամ խորհրդային տարիներին չէին համարձակվում ավարտին հասցնել Ալեքսանդր Թամանյանի նախագիծը:

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ Երեւանն այժմ ունի երկու այցեքարտ` Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան: 

Ըստ Նախագահի, այս ծրագրով լուծվել է նաեւ շատ կարեւոր սոցիալական խնդիր, արդեն երրորդ տարին է էապես նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ թիվը: Մարդիկ վերադառնում են եւ աշխատում հայրենիքի բարօրության համար՚,- նշել է Ռ. Քոչարյանը` շնորհակալություն հայտնելով ճարտարապետներին, բոլոր շինարարներին, Երեւանի քաղաքապետին:

Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: