Ռ.Քոչարյանը ցավակցել է Վ.Հովնանյանի հարզատներին
Հատված Ռոբերտ Քոչարյանի "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցից
07 Սեպ 2015  
07.09.2015  |  16:48   |   Քաղաքական

Ռոբերտ Քոչարյան․ "Երբեք մի ասա երբեք"

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: "Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել է նա "Ազատություն" ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում` միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված:

"Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ", - ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը "Ազատության" հետ խոսել է ռադիոկայանի "Ռուսաստանը և ես" հաղորդաշարի շրջանակում, որին մասնակցել են նախկին խորհրդային երկրների մոտ մեկ տասնյակ էքս-նախագահներ:

Անդրադառնալով ռուսական ՀԷՑ-ի շուրջ բողոքի ցույցերին ու ընկերությունը ազգայնացնելու մասին հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանը պնդել է՝ հարցը սուր հնչեղություն ստացավ Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի պատճառով:

"Եթե տնտեսական դաշտում ընդհանուր դրությունն այնքան էլ լավ չէ, ապա, բնականաբար, սակագների անգամ ոչ մեծ բարձրացումը էականորեն ազդում է ցանկացած քաղաքացու բյուջեի վրա, և մարդիկ այս առումով արդարացիորեն վրդովվում են: Սակայն դրա պատճառները կարող են լինել և՛ ծառայությունները կարգավորողի գործողությունները, և՛ ընկերության անարդյունավետությունը, և՛ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում էներգակիրների շուկայում: Պետք է մարդկանց բացատրել և ոչ թե մեղքը ուրիշի վրա բարդել", - ասել է Քոչարյանը՝ հրաժարվելով կանխատեսել, թե ինչպես կարող են ի վերջո այս ցույցերը հանգուցալուծվել:

Երկրորդ նախագահը ընդգծել է, որ սեփականաշնորհման առաջին տարիներին ռուս ներդրողները ամենևին էլ հետարքրքված չեն եղել հայաստանյան ընկերություններով: «Այդ հետո էր, որ նրանց ախորժակը բացվեց», - պատմել է Քոչարյանը՝ մանրամասնելով․ - "Երբ ՀԷՑ-ը պետական էր, այն Հայաստանի էներգետիկ համակարգի ամենաթույլ օղակն էր: Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, նախ, որպեսզի գործընկերներ գտնենք, որոնք կսեփականաշնորհեն այն, ապա օգնեցինք այդ գործընկերներին կարգուկանոն հաստատել, այսինքն՝ ստեղծել նորմալ գործող ընկերություն, որը 2002-ից մինչև 2009 թվականը աշխատում էր շահույթով, կայուն սակագնային քաղաքականությամբ":

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: