Պարզաբանում
Նոր հարցազրույց
03 Ապր 2015  
03.04.2015  |  16:57   |   Այլ

Ռոբերտ Քոչարյանն այցելել է "Թումո" կենտրոն

"Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և "Սիմոնյան կրթական հիմնադրամի" նախագահ Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին "Թումո" կենտրոն է այցելել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում պաշտոնավարման ընթացքում էլ հիմնադրվել է կենտրոնը: Ռոբերտ Քոչարյանը Սեմ Սիմոնյանի և տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնի սրահներում, ծանոթացել դասընթացների առանձնահատկություններին, դիտել կենտրոնի սաների պատրաստած տեսահոլովակները, շփվել տարբեր ծրագրերի մասնակիցների հետ: Այս մասին մեզ տեղեկացրին "Թումո" կենտրոնից` այլ մանրամասներ չնշելով:

Լուսանկարներ
|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: