Ցուցահանդեսը նաԵՎ հաշվետվություն է
Եռօրյա պաշտոնական այց
04 Նոյ 2013  

Շեշտադրումներն ավելի վտանգավոր են, քան գումարները

2005 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանաի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում բացառիկ հարցազրույց էր տվել "ԵՎՐԱՆՅՈՒԶ" հեռուստաընկերությանը: Այն մեծ արձագանք գտավ գրեթե ողջ Եվրոպայում, ինչպես նաև` մեր տարածաշրջանում: Պատահական չէ, որ օրեր շարունակ "ԵՎՐԱՆՅՈՒԶ"-ի այդ օրերի լրատվական թողարկումներն սկսում էին Հայաստանի մասին տեղեկություններով: Զուգադիպաբար այդ օրերին վերսկսվել էին բանակցությունները` Եվրոմիության կազմում Թուրքիայի անդամակցության շուրջ: Այսինքն աշխարհաքաղաքական սրված ու որոշիչ մի պահի հնչում են Հայաստանի Հանրապետության Նախագահի համոզիչ փաստարկները թե այդ խնդրի և թե բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք այդ հարցազրույցն ամբողջությամբ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի` 6 տարի առաջ արտահայտած այդ տեսակետները աշխարհաքաղաքական այսօրվա իրադարձությունների համատեքստում նույնքան հրատապ են ու հետաքրքիր: Պատահական չէ, որ այն տեղ է գտել Ռոբերտ Քոչարյանի "Ելույթներ և հարցազրույցներ. Հատընտիր" ժողովածուի մեջ: Ցավոք մենք չունենք այդ հարցազրույթցի տեսագրությունը, ուստի խնդրում ենք մեր այցելուների օժանդակությունը` այն գտնելու ձեռք բերելու հարցում:

"ԵվրոՆյուզ" - Պարոն նախագահ, բարի գալուստ "ԵվրոՆյուզ": Ձեր հարեւան Վրաստանն իր առջեւ խնդիր է դրել ինտեգրվել Եվրոպային: Հայաստանը իրեն տեսնու՞մ է Եվրամիությունում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Կարծում եմ, այսօր ավելի իրատեսական է խոսել Եվրամիության ընդունած նոր հարեւանության քաղաքականության մասին: Բացի այդ, Եվրամիությունը վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչքա±ն հեռու կարող են ձգվել իր սահմանները դեպի արեւելք: Ես կնախընտրեի խոսել այն իրատեսականի մասին, ինչն այսօր հնարավոր է իրականացնել: Իսկ Հայաստանի քաղաքական գործիչների ապագա սերունդները թող որոշեն, թե որտեղ կլինի Հայաստանն ապագայում:
 
"ԵվրոՆյուզ" - Նախկին խորհրդային պետություններն այսօր տարբեր ձեւով են շեշտադրում միմյանց եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ինչպիսի՞ն են Հայաստանի առաջնահերթությունները հետխորհրդային տարածքում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ամբողջ տարածքում ստեղծվեց նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, եւ այստեղ ընտելացման գործընթաց է գնում մինչ օրս: Այս տարածքում Ռուսաստանն ամենաուժեղ պետությունն է տնտեսական եւ ռազմական առումներով: Մեզ համար Ռուսաստանն առանցքային գործընկեր է: Դա մեզ չի խանգարում հարաբերություններ հաստատել եւ նոր փոխհարաբերություններ ձեւավորել Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի հետ: Այսինքն, ընթանում է նոր կողմնորոշումների եւ իրավիճակների որոնման բնականոն գործընթաց, պահպանելով այն, ինչ ստեղծվել է սերունդների կողմից: Միեւնույն ժամանակ, մեր մոտ Ռուսաստանի հետ հոգեւոր մտերմությունը շատ շոշափելի է, եւ կորցնել կուտակածը, կարծում եմ, ուղղակի թեթեւամտություն կլիներ:

"ԵվրոՆյուզ" - Պարոն նախագահ, Դուք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, այսպես ասած, գիտեք ներսից. ծնունդով Ղարաբաղից եք, ղեկավարել եք նրա պաշտպանության կոմիտեն, եղել եք վարչապետ եւ նախագահ: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Այսօր ընթանում է ակտիվ բանակցային գործընթաց, որը ես կձեւակերպեի որպես դեպի կարգավորումն ուղղված դրական շարժում: Բանակցությունների բնույթը կոնֆիդենցիալ է, եւ ես չեմ կարող խոսել բանակցային գործընթացի մանրամասների մասին, բայց կցանկանայի արտահայտել հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում: Խորհրդային Միության փլուզման ժամանակ այդ տարածքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրացրեց իր ինքնորոշման իրավունքը` պահպանելով բացարձակապես բոլոր իրավական եւ ժողովրդվարական նորմերը: ԼՂՀ-ի գոյության փաստը վիճարկելի չէ: Այդ պատճառով, այսօր պետք է մտածել ավելի շուտ այն մասին, թե ինչ ճանապարհով կարելի է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն ընձեռել ներգրավվելու միջազգային հանրակցությունում:

"ԵվրոՆյուզ" - Մտնելով Եվրախորհուրդ, Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել միայն խաղաղ ճանապարհով:Միեւնույն ժամանակ, երկու կողմերն էլ ավելացնում են իրենց ծախսերը ռազմական կարիքների համար: Դուք դրանում հակասություն չե՞ք տեսնում:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Թերեւս, ինչ-որ հակասություն այնուամենայնիվ կա, չնայած ես կառաջարկեի ծախսերի ավելացումը դիտարկել ոչ թե բացարձակ թվերով, այլ երկրի բյուջեում այդ ծախսերի չափաբաժնով: Ամեն դեպքում, ավելի կարեւորը եւ վտանգավորը այն հռետորությունն է, որն այսօր կա Ադրբեջանում, այն է` մենք ունենք եկամուտներ նավթից, մենք ի վիճակի ենք ավելացնել ռազմական բյուջեն այնքան, որ այն կստեղծի չվիճարկվող առավելություն, եւ մենք ռազմական ճանապարհով կլուծենք հիմնահարցը: Այս շեշտադրումն է վտանգավոր, այլ ոչ թե այդ գումարները:
 
"ԵվրոՆյուզ" - Հոկտեմբերի 3-ին Եվրամիությունն Անկարայի հետ սկսեց բանակցությունները Միացյալ Եվրոպայի մեջ ընդգրկվելու ուղղությամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
 
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Մեզ մոտ զգացմունքները հակասական են: Մի կողմից Եվրամիություն ընդգրկվելը ենթադրում է շատ լուրջ բարեփոխումներ թուրքական հասարակության վերափոխման համար: Սա ես կդասեի դրականների շարքին: Բայց կա եւ բացասականը: Առաջին անգամ է սկսվում բանակցային գործընթաց մի երկրի հետ, որը շրջափակում է իր հարեւանին եւ չի ցուցաբերում պատրաստակամություն զղջալու սեփական պատմության մռայլ էջի համար: Ահա այստեղ մտորելու տեղիք կա եւ, առաջին հերթին, եվրոպացիների համար:

"ԵվրոՆյուզ" - Պարոն նախագահ, ինչպե±ս եք գնահատում վերջերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:
 
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Անկասկած, այն գնահատում եմ դրական: Եւ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ հայկական սփյուռքը դրան բավականին ակտիվ արձագանքեց: Մնում է միայն ափսոսանք հայտնել, որ առայժմ Եվրախորհրդարանի որոշումը պարտադիր չէ Եվրոպական հանձնաժողովի համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: