Քաղաքապետարանը նոր շենք ունեցավ
Արարողակարգն այլԵՎս կարԵՎոր չէր
27 Նոյ 2013  

Ստեղծվեց զսպումների գործուն համակարգ

Ութը տարի առաջ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին հայոց նորագույն պետականության շինարարության մեջ տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն, որի նշանակությունը մինչ այսօր դեռևս ամբողջապես ըմբռնված ու գիտակցված չէ: Երկրում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, հանրաքվե, որի նախաձեռնողը հենց նախագահ Քոչարյանն էր: 

9/11 ընտրատեղամասում քվերկելուց հետո երկրի ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ առաջին հերթին ակնկալում է լավ կազմակերպված գործընթաց` անկախ քվեարկության արդյունքից. «Ինչպիսի՞ արդյունք կլինի` չեմ ուզում կանխագուշակել. սպասենք մինչեւ երեկո: Երկու ընտրությունն էլ, անկասկած, կհարգեմ»,- նշել է նախագահը: 

Երկու օր անց, երբ արդեն պարզ էին հանրաքվեի արդյունքները, նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ  հղեց Սահմանադրության մեջ հանրաքվեով փոփոխություն կատարելու կապակցությամբ:


Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ընթացքում միանշանակ եւ վճռական «Այո» ասելու կապակցությամբ: Սա մի մեծ հաղթանակ է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդրում:

Շնորհակալություն եմ հայտնում մեր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չգտնվեցին երկրի ապագայի նկատմամբ եւ ակտիվ մասնակցեցին հանրաքվեին: Կարծում եմ, որ այս հանրաքվեում չեն կարող հաղթողներ եւ պարտվողներ լինել: Սահմանադրությունը բոլորինս է, եւ այժմ ժամանակն է աշխատել միասին` սահմանադրական դրույթները կյանքի կոչող իրավական ակտերի մշակման եւ ընդունման համար:

Կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին բարեփոխված Սահմանադրություն ունենալու կապակցությամբ: Ժողովրդի «Այո»-ն վկայեց երկրում բարեփոխումներն ավելի խորացնելու հասարակական պահանջի առկայության մասին: Բարեփոխված Սահմանադրությունը հարթում է Հայաստանը 21-րդ դարի ծաղկուն երկիր դարձնելու ուղին»:

Մենք  մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս հանրաքվեին, և առհասարակ պետական համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների այն  բարեփոխումներին, որոնք իրականացվեցին նախագահ Քոչարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով: Ութը տարի առաջ նույնիսկ արմատական շատ ընդդիմադիրներ խոստովանեցին, որ  Սահմանադրական բարեփոխումներն իսկապես սահմանափակում են նախագահի լիազորությունները և ավելացնում  խորհրդարանի ու վարչապետի իրավասությունները, ինչը հնարավորություն է տալիս ունենալ հակակշռումների ու զսպումների գործուն համակարգ:

Միանգամայն այլ հարց է, թե ինչ կիրառություն գտան այդ փոփոխությունները պրակտիկայում և ինչպիսին են այդ հակակշռումներն այսօր:  Սակայն այն արդեն սահմանադրական ուժ ուներ: Ըստ բարեփոխված  Սահմանադրության վերացվեց  նախագահի` Ազգային ժողովի  արտահերթ նստաշրջան գումարելու իրավունքը: Վերացվեց կառավարության  կառուցվածքը սահմանելու, նրա որոշումները վավերացնելու ՀՀ նախագահի իրավունքը: Բարեփոխված Սահմանադրությամբ կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում առանց հանրապետության նախագահի վավերացման: Այդուհետ նախագահը կարող է միայն կասեցնել կառավարության որոշումները մեկ ամսով և այդ ընթացքում դիմել Սահմանադրական դատարան: Վերացվեց նաև` վարչապետին ազատելու նախագահի լիազորությունը:  ՀՀ նախագահն այլևս չէր նախագահում Արդարադատության խորհուրդը:  Սահմանափակվեցին նախագահի բազմաթիվ այլ լիազորություններ ևս` սկսած վարչապետի նշանակումից մինչև ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը, էլ չասած` ԱԺ-ը ցրելու իրավունքի մասին:  Սահմանափակվեց նաև նախագահի կողմից,  ասենք` Հեռուստետեսության հանրային խորհրդում, կամ օրինակ` ԿԸՀ-ում  նշանակվելիք անդամների թիվը: Ստեղծվեց Վերահսկիչ պալատը, որի նախագահին թեև նշանակում է ԱԺ-ը, սակայն պալատը չի ենթրկվում ոչ ԱԺ-ին, ոչ էլ նույնիսկ հանրապետության նախագահին: Սահմանադրական փոփոխությունների դրական քայլերից էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների երկարացումը, բարդացվեց համայնքների ղեկավարներին պաշտոնանկ անելու գործընթացը:  Երևանի կարգավիճակը մարզից փոխվեց համայնքի, քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ դարձավ ընտրովի: Սահմանադրական փոփոխությունների ձեռքբերումներից էր նաև երկքաղաքացիությունն արգելող դրույթի վերացումը:

Սահմանադրական փոփոխությունները ներառեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները:  Դատական համակարգում ընթացող բարեփոխումները նույնպես նոր հնարավորություններ ստացան: հստակեցվեցին քաղաքացու իրավունքներն ու մարդու իրավունքները:

Կարելի է դեռ երկար թվարկել բարեփոխումների ենթարկված ոլորտների ու իրավասությունների շարքը, սակայն դեռ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում ու զգուշացնում էր, որ սահմանադրական բարեփոխումները շարունակական գործընթաց պետք է լինեն, և երբեք չպետք է հանգստանալ ձեռք բերածով ու կարծրացնել օրենքները: Բայց նոր բարեփոխումների համար նախ պետք է կյանքի կոչել ու գործնականորեն կիրառել արդեն բարեփոխված դրույթները:
Ներկայացնում ենք նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Սհամանդրության ընդունման տասնամյակի կապակցությամբ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: