Եռօրյա այց Բելգիայի թագավորություն
Վիրտուալ հարթակի անհրաժեշտություն
06 Դեկ 2013  

ՎԵՐԱՑՆԵԼ ԱՂԵՏԻ ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՀԵՏՔԵՐԸ

25 տարի  առաջ ցնցվեց գրեթե ողջ հյուսիսային Հայաստանի ընդերքն ու երկրակեղևը ու եղավ ահավոր երկրաշարժը, որը հետագայում ստացավ Սպիտակի անվանումը: 


1998 թվականին "Աղետի գոտի" իր առաջին իսկ այցի ընթացքում Հանրապետության նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց աղետի գոտու վերակառուցման մասին: Ոչ միայն բարձրաձայնեց, այլև երկրի աղետյալ մասի վերականգնման կոնկրետ ժամկետներ նշեց: Թող որ այդ ժամկետները հետագայում փոքր ինչ փոփոխություններ կրեցին, սակայն Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց դեռ մինչ իր նախագահական երկրորդ շրջանի ավարտը ի չիք դարձնել "Աղետի գոտի" չարագուշակ տերմինը: Առաջին անգամ երկրի պետական բյուջեից երկրաշարժի հետևանքների վերացման համար գումար հատկացվեց Քոչարյանի նախագահ դառնալուց հետո միայն: Հասկանալի է, որ միայն բյուջեով անհնար էր կարճ ժամկետում շինարարական մեծ թափ հաղորդել վերականգնման աշխատանքներին: Օգտագործելով իր հեղինակությունը` Ռոբերտ Քոչարյանը կարողացավ այդ գործին ի սպաս դնել "Հայաստան" Համահայկականի, "Լինսի", Հանսմանի, ՀՕՖ-ի, ՀՕՄ-ի և բազմաթիվ այլ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցները:

Բնակարանաշինության հետ միաժամանակ թափ էր առել նաև դպրոցաշինությունն ու առոջապահական համակարգի կառույցների շինարարությունը, մշակութային օջախների ու կենցաղային շինությունների կառուցումը: Շինարարությունն այնպիսի ծավալուն ընդրկում էր ստացել, որ երկրի այդ հատվածում շինարարական մասնագիտությունների ներկայացուցիչների պակաս էր զգացվում: Կարճ ասած, դադարեց նաև հայ շինարարների խոպան գնալու հին ավանդույթը: Այդպես հողին հավասարված գյուղերն ու քաղաքները նորից հառնում էին ու կենդանություն ստանում:

Բավական է միայն մի հետադարձ հայացք գցել իր նախագահական տարիներին «Աղետի գոտի» Քոչարյանի կատարած բազմաթիվ այցերի գրաֆիկին, որպեսզի այսօրվա հեռավորությունից էլ հասկանալի լինի, թե ինչ հսկայական է երկրորդ նախագահի դերն ու ջանքը մեր երկրի ավերված հատվածի վերազարթոնքի գործում: Նպատակը մեկն էր. «Աղետի գոտուց» անցնել, հասնել զարգացման գոտու:

Եվ դա ժողովուրդը, հատկապես աղետյալ շրջանների բնակչությունը գիտի ու հիշում է: Այս մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Ներկայացնում ենք մի լուսանկար, որ ստացել ենք Գյումրիից:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: