ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը են
Բելլա Քոչարյանը «Բարեկամների խորհրդի» 10-ամյակին
13 Մայ 2016  
13.05.2016  |  16:38   |   Քաղաքական

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու չէր գնացել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր գնահատականները կներկայացնի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը գնահատում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ հայկական կողմը կորցրել է մի շարք մարտական դիրքեր և ունի ավելի քան 100 զոհ:

«Ընդհանրապես այս օրերի իրադարձություններից, այս իրավիճակից, կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ առիթ կունենա խոսելու, ինքն իր կարծիքը կարտահայտի այս ամենի վերաբերյալ», - ասել է Սողոմոնյանը։

Օրերս Ռոբերտ Քոչարյանն Արցախում հանդիպել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և քննարկել Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողություններն ու դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:

Թե ինչո՞ւ Քոչարյանի այցի ու հանդիպումների մասին անգամ մեկ լուսանկար չէր հրապարակվել, ինչպես որ դա արվել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղ այսի ժամանակ, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու համար չէր Լեռնային Ղարաբաղ գնացել։ Նա որևէ մեկին, որևէ բան ապացուցելու խնդիր չունի»:

Սողոմոնյանի խոսքով՝ Ղարաբաղ այցելելը, զինվորականների ու Ղարաբաղի ղեկավարության հետ շփվելը, Քոչարյանի համար պարբերական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է ապրիլի սկզբին պատերազմական գործողությունների օրերին, ապա այդ ժամանակ, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի, Քոչարյանն ամենօրյա հեռախոսազրույցների մեջ է եղել Բակո Սահակյանի հետ:

Վիկտոր Սողոմոնյանը հերքել է, թե Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցության հետ Ռոբեր Քոչարյանը կապ ունի՝ նելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ևս կապում էին երկրորդ նախագահի անունը, բայց հետո «բոլորը համոզվեցին, թե ինչը ինչոց էր»։

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ համագործակցի նորաստեղծ քաղաքական այդ ուժի հետ՝ հաշվի առելով այն, որ շուրջ մեկ տասնամյակ Վարդան Օսկանյանն ու Քոչարյանը միասին են աշխատել, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. - «Որևէ կուսակցության հետ համագործակցությանը պետք է նախ նախորդի Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ ընդգրկվել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, ինչը մինչ օրս չի եղել»։

Սողոմոնյանը հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ եթե որոշում կայացնի մտնել ակտիվ քաղաքականություն, ապա անձամբ կհայտարարի այդ մասին։ «Նման հայտարարություն մենք դեռ չունենք։ Ընդհանրապես, նախ պետք է սպասել այդ հայտարարությանը, և հետո արդեն տեսնել համագործակցության ինչ հնարավորություններ կան, կամ այդ ներգրավվումը ակտիվ քաղաքականության մեջ իրենից ինչ է ներկայացնում և այլն։ Այնպես որ, եկեք սպասենք», - ասել է Սողոմոնյանը։

Ճշտող հարցին, թե բացառված չէ՞, որ լինի նման հայտարարություն, Սողոմոնյանը պատասխանել է. «Գիտեք, ձեր խմբագրության մեկ այլ լրագրողին տված հարցազրույցում Քոչարյանն ասել էր՝ «երբեք մի ասա երբեք»։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել վերադարձը մեծ քաղաքականություն՝ ասելով. «Երբեք մի ասա երբեք» և միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: