ՀՕՖ-ի Բարեկամների խորհրդի հերթական նիստը.
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական
13 Մայ 2014  

Վիկտոր Սողոմոնյան. «Ուորլիքի ելույթում առավել կարեւոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված»

Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ:

- Մայիսի 7-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակեց Կարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի տեքստը, որտեղ դիվանագետը մանրամասն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության թեմային: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ելույթը:  

- Շրջանցելով ելույթի մեծ մասը, որտեղ արտահայտվում են հակամարտության եւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ համանախագահի անձնական հայացքները, պետք է նշեմ, որ ելույթի ընթացքում հնչեցված 6 կետերը, որոնք, պարոն Ուորլիքի խոսքերով, արտացոլում են ««ամրագրված» փոխզիջման հիմնական տարրերը» եւ «կազմում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ», լուրջ մտահոգության առիթ են տալիս:     

Հրապարակված կետերը, եթե դրանք այս պահին դրված են բանակցային գործընթացի հիմքում, անընդունելի հետքայլ են հայկական կողմի համար` հայտնի Մադրիդյան սկզբունքների համեմատ: Դա նախեւառաջ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի որոշման հարցի աղոտ ու գործնականում անիրագործելի ձեւակերպումն է`առանց պլեբիսցիտի հիշատակման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ բանաձեւը: 

Դա այն դեպքում, որ հայկական կողմի համար Մադրիդյան փաստաթղթի արժեքը առաջին հերթին կայանում էր համաժողովրդական կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ Լաչինի միջանցքի ու ԼՂՀ-ի կարգավիճակների նույնականության մեջ: Պրն. Ուորլիքի ձեւակերպումներում հայաստանյան կողմի համար առավել կարեւոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված եւ, ընդհակառակը, առավել զգայուն հարցերը խիստ շեշտադրված են: Ընդհանուր առմամբ, ձեւակերպումներն այնպես են շարադրված, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարողանա դրանք մեկնաբանել իրեն հարմար ձեւով: Համանախագահները նախկինում եւս նմանատիպ փորձեր արել են, սակայն այսպիսի մոտեցումը հաջողություն ունենալ չի կարող:      

- Վերջին օրերին շատ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է հենց Մադրիդյան սկզբունքներում ամրագրված հիմնադրույթները:

- Պատասխանի փոխարեն կառաջարկեմ հրապարակել Մադրիդյան փաստաթղթի այն դրույթները, որոնք վերաբերում են իմ կողմից հիշատակված խնդիրներին` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելուն եւ Լաչինի միջանցքի կարգավիճակին: Դրանց համեմատությունը համապատասխան «Ուորլիքի դրույթների» հետ հստակ ցույց կտա առկա տարբերությունը:  

******

Մադրիդյան փաստաթուղթ ( 2007թ. նոյեմբերի 29)

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը


ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի պլեբիսցիտի միջոցով, որը կապահովի ԼՂ բնակչության ազատ եւ իրական կամարտահայտությունը: Պլեբիսցիտի անցկացման պայմանները եւ ժամանակացույցը կողմերի միջեւ կհամաձայնեցվեն  հետագա բանակցությունների միջոցով, ինչպես նկարագրված է կետ (9)-ում: ԼՂ բնակչության տակ ի նկատի են առնվում 1988 թվականին ԼՂ-ում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչները` այն էթնիկ համամասնությամբ, որը գոյություն ուներ մինչեւ հակամարտության սկիզբը: Չպետք է սահմանափակվեն հարցը կամ հարցերը, որոնք կներկայացվեն պլեբիսցիտի, եւ դրանք կարող են ներառել կարգավիճակի տարբերակների ամբողջական շրջանակը: 

Լաչին

Համաձայնեցված լայնության միջանցքը կմիացնի ԼՂ-ն Հայաստանի հետ: Մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը հստակեցումը, տվյալ միջանցքը կգտնվի ԼՂ անցումային իշխանությունների վերահսկողության ներքո՝ ստատուս քվոյի պայմաններում: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումից հետո միջանցքի գործունեությունը կարգավորվելու է՝ հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:    
 
Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը 

ԼՂ կարգավիճակը


ԼՂ բարդ պատմությունը հաշվի առնելով` կողմերը պետք է պարտավորվեն ապագայում  որոշել ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը փոխադարձ համաձայնեցված եւ պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա պարտադիր է: Անցումային կարգավիճակը ժամանակավոր կլինի: 

Լաչին

Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո: Չի կարող կարգավորում լինել առանց Ադրբեջանի ինքնիշխանության հարգման եւ այդ տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանության վերականգման անհրաժեշտության ճանաչման: 

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք պետք է լինի: Այն պետք է բավականաչափ լայն լինի՝ անվտանգ տարանցում ապահովելու համար, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը:

Նյութը` http://www.mediamax.am/

|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: